«Սելտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Լա լիգայի վեցերորդ տուրի խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (2:3)։ Կատալոնացիները մինչև 81-րդ րոպեն պարտվում էին 0:2 հաշվով։
«Մենք դրսում էինք խաղում, բայց շատ էինք հարվածում մրցակցի դարպասին: Մենք բավականին լավ պաշտպանվեցինք մի թիմի դեմ, որը նախորդ երկու հանդիպումներում հաղթել էր 5։0 հաշվով։
Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ ունեն, ինչպես «Ռեալը»: Այդ պատճառով մենք պարտվեցինք այնտեղ անկյունայինի պատճառով, իսկ այստեղ՝ վերջին րոպեներին։
Այս թիմերը պայքարելու են չեմպիոնության համար։ Կարծում եմ՝ նրանք մինչեւ վերջ կպայքարեն տիտղոսի համար»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։