2012/13 մրցաշրջանից ի վեր Չիրո Իմոբիլեն առաջին իտալացին է, ով հասել է այս արդյունքին

Սեպտեմբերի 23-ին Ա Սերիայի հինգերորդ տուրի խաղում «Լացիոն» ընդունել էր «Մոնցային» (1:1)։

12-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն 11 մետրանոցով առաջ մղեց «Լացիոյին»։ 36-րդ րոպեին Ռոբերտո Գալիարդինին հավասարեցրեց հաշիվը։

Իմոբիլեի համար սա կարիերայի 250-րդ գոլն է թոփ 5 լիգաներում։ 2012/13 մրցաշրջանից ի վեր նա առաջին իտալացին է, ով հասել է դրան, և պատմության մեջ՝ ութերորդը։ Նրանից բացի այս ցուցանիշին հասել ու գերազանցել են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոբերտ Լևանդովսկին, Լուիս Սուարեսը, Կարիմ Բենզեման, Հարի Քեյնը և Մոհամեդ Սալահը։