Անգլիական Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի շրջանակում, այս պահի դրությամբ, երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում է «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
«Մանչեսթեր Սիթիի» կազմում կրկին հաջողության է հասել Էրլինգ Հոլանդը: Սա Հոլանդի 8-րդ գոլն է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում, ինչի շնորհիվ նա գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը։ Նրա ամենամոտ հետապնդողները՝ Էվան Ֆերգյուսոնը, Օդսոն Էդուարդը և Բրայան Մբեմոն խփել են 4-ական գոլ: