Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում հերթական գոլը հեղինակեց

Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակում, այս պահի դրությամբ, երկրի չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ առաջին կեսից հետո 4-0 հաշվով հաղթում է «Բոխումին»:

Մյունխենյան ակումբից աչքի են ընկել Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը, Մատիյս Դե Լիխտը, Լերոյ Սանեն և Հարի Քեյնը, ով «Բավարիայի» կազմում արդեն 6-րդ գնդակն է խփում՝ անցկացրած 7-րդ խաղում: