«Չելսիի» ևս մեկ ֆուտբոլիստ հնարավոր է լքի Լոնդոնը և տեղափոխվի «Բավարիա»

Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը կհանգեցնի «Չելսիի» ևս մեկ ֆուտբոլիստի վաճառքին:

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Տրևո Չալոբան չի ցանկանում կարիերան շարունակել «Չելսիում»։ 24-ամյա անգլիացին գտնվում է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Գերմանիայի չեմպիոնը լոնդոնյան ակումբի սանով հետաքրքրվում էր դեռ այս ամառ։ Չնայած բանակցություններին՝ տրանսֆերն ի վերջո չկայացավ։ Սպասվում է, որ «Բավարիա» տեղափոխվելու թեման կվերադառնա ձմռանը, երբ կբացվի տրանսֆերային պատուհանը։

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը միակը չէ, որ իր շարքերում ցանկանում է տեսնել անգլիացուն։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» նույնպես հետևում է պաշտպանի շուրջ իրավիճակին:

Չալոբան իր պրոֆեսիոնալ կարիերայի սկզբից հանդես է գալիս «Չելսիում»: Մինչ այժմ նա անցկացրել է 63 հանդիպում, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանը հանգեցրեց «Չելսիից» մի շարք ֆուտբոլիստների զանգվածային հեռացման: Անգլիական թիմը վաճառեց Կայ Հավերցին, Մեյսոն Մաունթին, Մատեո Կովաչիչին և Քրիստիան Պուլիշիչին։