«Միլան» – «Վերոնա» հանդիպման մեկնարկը հետաձգվել է ուժեղ կարկուտի պատճառով (լուսանկար)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրի «Միլան» – «Վերոնա» հանդիպումը նախատեսված ժամին չի մեկնարկել ուժեղ կարկուտի պատճառով։

Հանդիպման մեկնարկային սուլիչը պետք է հնչեր 16:00-ին։ Նախատեսված ժամին խաղադաշտ դուրս եկան թիմի ավագները և մրցավար Ֆաբիո Մարեսկան՝ գնահատելու խաղադաշտի վիճակը։ Որոշվեց խաղի մեկնարկը հետաձգել 25 րոպեով:

Միլան քաղաքը վերջին օրերին տուժել է հորդառատ անձրևների և կարկուտների հետևանքով: Քիչ առաջ էլ քաղաքում կրկին ուժեղ կարկուտ սկսվեց: