«Նյուքասլը» երկարաձգեց պայմանագիրը թիմի առաջատարներից մեկի հետ

Անգլիական «Նյուքասլի» բրազիլացի կիսապաշտպան Բրունու Գիմարաեշը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն, Բրունու Գիմարաեշն ուրախ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, քանի որ երջանիկ է «Նյուքասլում»:

Ֆուտբոլիստի կլաուզուլան կազմել է 100 միլիոն ֆունտ (մոտ 115 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը 25-ամյա բրազիլացուն ձեռք էր բերել 2022 թվականի հունվարին ֆրանսիական «Լիոնից»՝ 42 միլիոն եվրոյով։ «Նյուքասլի» ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ «Նյուքասլում» խաղալու ողջ ընթացքում բրազիլացի կիսապաշտպանն անցկացրել է 63 հանդիպում, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալի տվյալներով Բրունու Գիմարաեշի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։