«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտնել է, որ կատալոնական ակումբը ներկայումս չի մտածում հարձակվող Ժոաու Ֆելիշին գնելու մասին։ Պորտուգալացին «Բարսելոնա» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
«Նա շատ լավ է աշխատում իր թիմակիցների հետ և կարող է ևս մեկ ֆուտբոլիստ լինել հարձակման ու կիսապաշտպանության միջև: Դրանից շահում է ոչ միայն Ռոբերտ Լևանդովսկին, այլեւ ամբողջ թիմը։
Դեռ վաղ է խոսել Ժոաու Ֆելիշին գնելու մասին: Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան գործերը, նա ուրախ է, նա օգնում է մեզ, ինչպես Ժոաու Կանսելուն: Նախ պետք է տեսնենք, թե ինչպես է ընթանում մրցաշրջանը, և հուսով եմ, որ նա կշարունակի մեր ճանապարհը»,- Չավիի խոսքերն է մեջբերում SportsMole-ը: