Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը, ով գլխավորել է Գերմանիայի հավաքականը, խոսել է Եվրոպայի առաջնությունում թիմին հաջողության տանելու իր պատրաստակամության մասին։
«Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մեր երկրում։ Սա յուրահատուկ բան է, մի բան, որը տեղի է ունենում միայն մի քանի տասնամյակը մեկ անգամ: Ես կուղղեմ բոլոր ռեսուրսները, որպեսզի թիմը հիանալի մրցաշար անցկացնի մեր մեծ երկրում:
Հաջորդ տարի մենք միասնական թիմ ենք լինելու»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Նագելսմանը պաշտոնապես դարձավ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։ 36-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը։ «Բավարիայի» նախկին հարձակվող Սանդրո Վագները և մարզիչ Բենջամին Գլյուկը դարձել են Յուլիանի օգնականները ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։