Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորն ու Արդա Գյուլերը վերադարձել են ընդհանուր խմբի մարզումներին։ Մինչ այս երկու ֆուտբոլիստներն էլ ապաքինվում էին վնասվածքներից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 22-ին Վինիսիուսին և Գյուլերին տեսել են թիմի մնացած անդամների հետ մարզվելիս: Նրանք մարզման առաջին հատվածն անցկացրել են ընդհանուր խմբում, սակայն գործնական մարզմանը չեն մասնակցել։ Ընդգծվում է, որ Վինիսիուսն ու Գյուլերը հնարավորություն ունեն ընդգրկվելու Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղի հայտացուցակում, որը կկայանա կիրակի օրը՝ սեպտեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Վինիսիուսն ու Գյուլերն արդեն սկսել են մարզվել, սակայն անհատական ծրագրով։