Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ վերադարձել է իր կարիերայի փարիզյան շրջանին։
«Տեղափոխվե՞լ ՊՍԺ։ Անցյալը չի կարող փոխվել։ Ճշմարտությունն այն է, որ ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես ես էի սպասում, բայց ես միշտ նշում եմ, որ կյանքում ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ բանի պատճառով: Ես միշտ չէ, որ լավ եմ հանդես գալիս ակումբում, բայց միևնույն ժամանակ որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Ամեն ինչ ունի իր պատճառներն ու հետևանքները։
Կիլիան Մբապպե՞ն։ Ճշմարտությունն այն է, որ ինձ միշտ դուր է եկել այս տղան, ինչպես մյուս բոլոր ֆուտբոլիստները: Մենք լավ էինք իրար հետ: Հետագայում, հասկանալի պատճառներով, ինչ-որ բան փոխվեց. մենք դարձանք այդ եզրափակչում մրցակից, իսկ Արգենտինան հաղթեց, ուստի մենք դարձանք «մեղավոր», որ նրանք՝ ֆրանսիացիները, չկարողացան կրկին դառնալ աշխարհի չեմպիոն։ Ի վերջո, ես աշխարհի միակ չեմպիոնն էի, որին ակումբում չշնորհավորեցին»,- նշել է Մեսսին Ole-ին տված հարցազրույցում։