Նաչո. «Նա ծնվել է՝ այս թիմում խաղալու համար»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ունիոն Բեռլինի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ իսպանական ակումբի։

«Չեմպիոնների Լիգայի գիշերները մեր մարզադաշտը դառնում է ֆանտաստիկ վայր։ «Ռեալը» պետք է շատ ավելի վաղ որոշեր հանդիպման ելքը։

Միայն կարող եմ ասել, որ Ջուդ Բելինգհեմը ծնվել է՝ այս ակումբում խաղալու համար: Հուսով եմ՝ նա կշարունակի խաղալ այսպես»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Բելինգհեմը հաղթական գոլի հեղինակ դարձավ՝ գոլի հեղինակ դառնալով ավելացված ժամանակում։