Հարի Քեյն. «Նա վերջին տասնամյակի լավագույն հարձակվողներից մեկն է»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեմային անվանել է վերջին տասնամյակի լավագույն ռմբարկուներից մեկը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է։

«Անկասկած, Բենզեման վերջին տասնամյակի լավագույն հարձակվողներից մեկն է: Նա ունակ է գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել։ Շատ խելացի ֆուտբոլիստ, ով լավ փոխանցումներ է կատարում: Կարիմը այն ֆուտբոլիստներից է, ումից ես շատ բան սովորեցի»,- Քեյնի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն:

Բենզեման անցած ամառ հեռացավ «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆրանսիացին տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, որտեղ պայմանագիր է կնքել «Ալ-Իթթիհադի» հետ։