Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին գրառում է կատարել։
«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը։
Երեխաները թիրախ ՉԵՆ, 1 երեխա արդեն սպանվել է, 11-ը վիրավորվել են»,- գրել է Մխիթարյանը։