Բերնարդու Սիլվան կարող է փոխել ակումբային գրանցումը 2024 թվականի ամռանը

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվան կարող է փոխել ակումբային գրանցումը 2024 թվականի ամռանը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցի իր էջում, պորտուգալացու պայմանագիրը «քաղաքայինների» հետ ունի փոխհատուցման կետ, որը կակտիվանա հաջորդ ամառվա սկզբին։ Ըստ աղբյուրի՝ պայմանագրում նշված գումարը կազմում է 60 մլն եվրո։ Այսպիսով, ցանկացած ակումբ կկարողանա գնել ֆուտբոլիստի առանց անգլիական գրանդի ներկայացուցիչների համաձայնության։

29-ամյա Սիլվայի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։