Սանդրո Տոնալի. «Վստահ չեմ, որ հայրս կերկրպագի ինձ»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում երեքշաբթի երեկոյան կմրցեն «Միլանը» և «Նյուքասլը»։

«Կաչաղակների» կիսապաշտպան Սանդրո Տոնալին, ով նախկինում հանդես է եկել «ռոսոներիների» կազմում, վստահ չէ, որ հայրը կերկրպագի իրեն: Հարկ է նշել, որ Սանդրո Տոնալիի հայրը «Միլանի» երկրպագու է։

«Ես չգիտեմ, թե ում է երկրպագելու հայրս։ Ես չեմ ուզում, որ նրա մտքերը կենտրոնանան ինձ վրա, բայց հուսով եմ, որ նա կերկրպագը ինձ։ Թեև շատ դժվար է փոխել երկրպագուի կարծիքն իր թիմի մասին։

Կարծում եմ՝ նա կերկրպագի «Միլանին» և ինձ։ Միգուցե նա ցանկանում է, որ ոչ-ոքի գրանցվի», – Տոնալիի խոսքերն է մեջբերում Պրեմիեր Լիգայի կայքը: