Հարի Քեյն. ««Բավարիան» ինձ գնել է՝ Չեմպիոնների Լիգան հաղթելու համար»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների Լիգայի նոր խաղարկության առաջիկա մեկնարկի մասին։

«Կա պատճառ, թե ինչու է «Բավարիան» հրավիրել ինձ։ «Բավարիան» ցանկանում է կրկին հաղթել Չեմպիոնների Լիգան, և ես ուզում եմ ամեն ինչ անել դրան հասնելու համար։ Բայց նախ մեզ պետք է փլեյ-օֆֆ դուրս գալ: Հույս ունենք խմբում լավ կմեկնարկենք»,- Քեյնի խոսքը մեջբերում է «Bayern & Germany»-ն։

Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել նախորդ ամառ «Թոթենհեմից»: Մյունխենյան թիմի կազմում հարձակվողն արդեն չորս հանդիպում է անցկացրել Գերմանիայի առաջնությունում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։