«Միլանը» ռեկորդ է գրանցել առաջին խաղակեսում դարպասին հարվածների քանակով

«Միլանի» ֆուտբոլիստները Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երեկոյան «Նյուքասլի» դեմ խաղում սահմանել են ակումբային ռեկորդ առաջին խաղակեսում դարպասին հարվածների քանակով։

Ըստ Opta Sports-ի՝ «ռոսոներիների» ֆուտբոլիստները 7 անգամ հարվածել են Նիկ Փոուփի դարպասին, ինչը մրցաշարի լավագույն ցուցանիշն է ակումբի պատմության մեջ:

Հետաքրքիր է, որ խաղի առաջին 20 րոպեներին վեց հարված է արվել։ Նախկինում միայն հինգ այլ թիմեր Չեմպիոնների Լիգայի առաջին խաղակեսում 7 հարված էին հասցրել դարպասին՝ առանց գոլ խփելու: