Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Չեմպիոնների Լիգայի «Լացիոյի» դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։
«Մեզ համար յուրաքանչյուր մրցաշար կարևոր է։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ «Ատլետիկոյին» նվաճել գավաթներ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ հանգստանալ Չեմպիոնների Լիգայում և պետք է օգտվենք մեր հնարավորություններից վաղվա խաղում։
Լուիս Ալբերտոն խաղում է «Լացիոյում», որի հետ ծանոթ ենք 12-13 տարեկանից։ Նա շատ տեխնիկապես հարուստ է, ունի շատ լավ խաղային որակներ։ Ես նրան համարում եմ վերջին 25 տարիների ամենաթերագնահատված իսպանացի ֆուտբոլիստներից մեկը»,- Մորատային է մեջբերում TMW-ն։