Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների Լիգայում «Լացիո» խաղից առաջ խոսել է «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի մասին։
«Ինձ միշտ դուր է եկել Սարիի խաղը, ես միշտ հետևել եմ նրան։ Ես նաև նրանից եմ ոգեշնչվել՝ իմ թիմը բարելավելու համար:
«Լացիոն» լավ է պաշտպանվում, թվային գերազանցություն է ստեղծում ու վտանգավոր ֆուտբոլիստներ ունի։
Սա թիմ է, որը գիտի, թե ինչ է ուզում, և մենք կփորձենք հաղթել նրանց: Նրանք պարտվեցին «Յուվենտուսին», բայց ցույց տվեցին իրենց իրական խաղը, երբ հաղթեցին «Նապոլիին»: Ե՛վ մենք, և՛ «Լացիոն» բացասաբար սկսեցինք մրցաշրջանը։ Բայց կարևորը ոչ թե ինչպես ես սկսում, այլ այն, թե ինչպես ես ավարտում»,- նշել է Սիմեոնեն մամուլի ասուլիսում: