Ստեֆանո Պիոլի. «Նրա այսօրվա ներկայությունը դրական էր»

Մինչ «Միլանի» մեկնարկը Չեմպիոնների Լիգայում, թիմի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը այցելել է թիմի մարզաբազա։

«Նա պետք է գար ուրբաթ օրը, բայց պարտավորություններ ուներ։ Ինձ բախտ է վիճակվել մարզել նրան և ճանաչել նրան: Նրա այսօրվա ներկայությունը դրական էր, և բոլորը սիրում են նրան:

Մենք նրա հետ ընթրելու ենք, մենք ընկերներ ենք։ Նա առանձին խոսեց որոշ ֆուտբոլիստների հետ, նա խոսեց ինձ հետ նոր տղաների մասին»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Պիոլին:

Երեքշաբթի օրը «Միլանը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում կխաղա «Նյուքասլի» հետ։