Գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը 29 տարեկանում պաշտոնապես դարձավ քաթարական «Ալ-Ահլի» ակումբի ֆուտբոլիստ։
Ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտնել է նրա նոր թիմի մամուլի ծառայությունը։
Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է առաջիկա երկու մրցաշրջանների համար։ Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, քաթարյան ակումբը ՊՍԺ-ին ֆուտբոլիստի համար վճարել է 9 մլն եվրո: