Մաուրիցիո Սարի. «Ես այն ժամանակ հարգում էի Սիմոնեին, հիմա էլ»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում երեքշաբթի երեկոյան «Լացիոն» ընդունել է Մադրիդի «Ատլետիկոյին»։

Հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Մադրիդի մարզիչ Դիեգո Սիմեոնեին։ Լրագրողները Սարիին հիշեցրել են, որ նա ժամանակին քննադատել է Սիմեոնեին։

««Նապոլիում» մամուլի ասուլիսի ժամանակ ես ասացի, որ այլ կերպ եմ նայում ֆուտբոլին։ Բայց ես այն ժամանակ հարգում էի Սիմոնեին։ Կարող եմ հաստատել, որ նույնիսկ հիմա հարգում եմ նրան»,- լրագրողներին նշել է Սարին։

Չեմպիոնների Լիգայի «Լացիո» – «Ատլետիկո» հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։