ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայում թիմի մեկնարկից առաջ մեկնաբանություն է արել։
Ինչպես գիտեք, փարիզցիները տարեցտարի ձգտում են հաղթել մայրցամաքի ուժեղագույն ակումբային մրցաշարում, սակայն մինչ այժմ դա նրանց չի հաջողվում։
«Երբ ակումբը տարված է ինչ-որ բանով, դա երբեք լավ նշան չէ: Կյանքի ցանկացած ոլորտում պետք է ունենալ փառասիրություն, ոչ թե մոլուցք»,- ասել է Էնրիկեն, ում խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»: Խաղը կկայանա երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին։