Հայտնի է «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակը առաջիկայում

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է կիսապաշտպանությունն ուժեղացնելու առաջնահերթ նպատակը:

Todofichajes-ի համաձայն՝ «բլաուգրանան» ցանկանում է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոյին:

Ըստ աղբյուրի՝ Օլմոյի տրանսֆերը կատալոնական գրանդի գլխավոր նպատակներից մեկն է հաջորդ մրցաշրջանում։ Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 60 մլն եվրո։ Սա այն արժեքն է, որը նշված է Օլմոյի պայմանագրում:

Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում իսպանացին երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։