Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավար Էդին Թերզիչը խոսել է Գերմանիայի Բունդեսլիգայի չորրորդ տուրում «Ֆրայբուրգի» նկատմամբ 4։2 հաշվով տարած հաղթանակի մասին։
«Մենք ուրախ ենք այս հաղթանակով, բայց թիմը դեռ 100 տոկոսով չի խաղում: Ինձ դուր չեկավ, որ լավ մեկնարկից հետո թիմը չկարողացավ պահպանել խաղի վերահսկողությունը։
Երկրորդ խաղակեսի կեսից մենք անցանք երեք պաշտպաններով խաղին՝ առջևում թողնելով Մալենին և Ֆյուլկրուգին, որը մեզ արդյունք տվեց»,- մարզչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
«Բորուսիան» վաստակեց ութ միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը: Հաջորդ տուրում «իշամեղուները» կհանդիպեն «Վոլֆսբուրգի» հետ։