Էմիլիանո Մարտինես. «Բոլորը գիտեն, թե ով է հաղթելու «Ոսկե գնդակը»»

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտնել է, թե ով պետք է արժանանա «Ոսկե գնդակին» այս տարի։ Նա սպասում է հայրենակից Լիոնել Մեսսիի հաղթանակին։

«Բոլորը գիտեն, թե ով է հաղթելու «Ոսկե գնդակը»։ Հաղթելու է իմ ընկերը՝ Լիոնել Մեսսին»,- բրիտանացի լրագրողների հետ զրույցում ասել է արգենտինացի դարպասապահը։

Հիշեցնենք, որ Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն։ 36-ամյա հարձակվողը ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։