«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և ներկայիս ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը կիսվել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։
«Բելինգհեմին կհամեմատեն Լեմպարդի և Ջերարդի հետ: Բայց նրանցից ոչ ոք չարեց այն, ինչ հիմա անում է Ջուդը իր տարիքում։ Գնալ «Ռեալ» և լինել լավագույնը առաջին մի քանի հանդիպումներում շատ լավ է:
Եթե նա այսպես շարունակի, ապա կնվաճի «Ոսկե գնդակը»։ Ես կզարմանամ, եթե նա կարիերան ավարտի առանց այս մրցանակի»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
20-ամյա անգլիացին նախորդ ամառ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Բելինգհեմը Լա Լիգայում անցկացրել է չորս հանդիպում և դարձել 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։