«Ինտերը» վերջնական որոշում է կայացրել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Լրագրողի տեղեկություններով՝ «ներաձուրիների» ղեկավարությունը 34-ամյա կիսապաշտպանին պայմանագիր կառաջարկի մինչև 2025 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան գրանդի հետ ավարտվում է հաջորդ տարվա հունիսի վերջին։ Հենրիխը «Ինտերի» գույները պաշտպանում է 2022 թվականից։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը չորս հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։