«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կիսվել է ընթացիկ մրցաշրջանի սպասելիքներով:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը Ա Սերիայի չորրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Լացիոյին» (3:1), թուրինցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը՝ աչքի ընկնելով 10-րդ և 67-րդ րոպեներին։
«Անցած մրցաշրջանն անձամբ ինձ համար շատ դժվար էր, բայց թիմը, չնայած խնդիրներին, այնքան էլ վատ հանդես չեկավ:
Այժմ մենք շատ մոտիվացված ենք. մենք ապացուցելու բան ունենք: Պետք է պահպանել վճռականությունը և կենտրոնացումը։ Մեր նպատակն է ավարտել մրցաշրջանը լավագույն քառյակում»,- DAZN-ին տված հարցազրույցում ասել է սերբ հարձակվողը: