ՊՍԺ-ն համաձայնել է կիսապաշտպան Լի Կան Ինին բաց թողնել Հարավային Կորեայի հավաքական՝ Ասիական խաղերին մասնակցելու համար, հայտնում է Reuters-ը։
Ֆուտբոլիստը փարիզյան ակումբ է տեղափոխվել «Մալյորկայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 22 միլիոն եվրոյի դիմաց։
Ակումբները պարտավոր չեն խաղացողներին բաց թողնել Ասիական խաղերին մասնակցելու համար, քանի որ մրցաշարը չի մտնում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) օրացույցի մեջ։