Խաբի Ալոնսոն գոհ է «Բավարիայի» հետ ոչ-ոքիից

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բավարիայի» հետ ոչ-ոքին (2:2)։

«Խաղն ինտենսիվ էր, երկու թիմերն էլ շատ գոլային պահեր ունեին: Ոչ-ոքին լավ արդյունք է մեզ համար։ Սկզբում չստացվեց, բայց հետո մի քանի փոքր ճշգրտումներ արեցինք, որից հետո սկսեցինք ավելի լավ տիրել գնդակին ու հնարավորություններ հայտնվեցին։

Երկրորդ խաղակեսում խաղը մի փոքր հանդարտվեց, լավ տիրեցինք գնդակին։ «Բավարիայի» երկրորդ գոլի ժամանակ մենք լավագույնս չպաշտպանվեցինք, բայց պայքարեցինք մինչև վերջ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։