Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ջորդան Հենդերսոնը «Լիվերպուլում» 12 տարի խաղալուց հետո տեղափոխվեց «Ալ-Իթթիֆադ»: Ֆուտբոլիստը պատմել է, որ Սաուդյան Արաբիա է տեղափոխվել ոչ թե փողի, այլ արժեքավոր ու ցանկալի լինելու ցանկության պատճառով։
«Լիվերպուլի» ղեկավար Յուրգեն Կլոպը մեկնաբանել է տեղափոխությունը.
«Հենդերսոնն ասաց ճշմարտությունը։ Մենք խոսեցինք, և ես ասացի, որ ուզում եմ, որ նա մնա։ Բայց մենք խոսեցինք այն մասին, որ նա կարող է կանոնավոր չխաղալ։
Ֆուտբոլիստին չեմ կարող ասել. «Դու կանցկացնես 50 հանդիպում»։ Որովհետև ես դա չգիտեմ: Հենդերտոնի մտքում նա հավատում էր, որ ես չեմ ուզում, որ նա մնա։ Եթե ես ասեի, որ նա կլինի իմ հիմնական ֆուտբոլիստը, կմնար։ Բայց ես չկարողացա դա ասել:
Դրա համար ավելի լավ էր, որ նա հեռանար։ Ոչ մի վատ բան չկա։ Նա եղել է Պրեմիեր Լիգայի դարաշրջանի լավագույն թիմերից մեկի՝ «Լիվերպուլի» ավագը»,- լրագրողներին ասել է Կլոպը: