Վինիսիուս Ժունիորն անսովոր կերպով է պատրաստվում խաղադաշտ վերադառնալուն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն անսովոր կերպով է պատրաստվում վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալուն։

Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել «Սելտայի» հետ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի խաղում (1:0): Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Վինիսիուսը վազում է մինչև գոտկատեղը ջրի մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են 23-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտ վերադարձնելու ուղղությամբ։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է, որ Վինիսիուսը խաղադաշտ վերադառնա սեպտեմբերի 24-ին կայանալիք «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ։