Բրունո Գիմարաեշը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա հարավամերիկացին իսպանական ակումբի տրանսֆերային նպատակների ցուցակում չէ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։