Հարի Մագուայր. «Չէի ասի, որ ես հոգեբանական ճնշումից տառապող մարդ եմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում երկրպագուների քննադատությունը։

«Չէի ասի, որ ես հոգեբանական ճնշումից տառապող մարդ եմ։ Վերջին տարիներին ես շատ բանի միջով եմ անցել, մոտ չորս տարի եղել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը։ Այս դեպքում մեծ պատասխանատվություն եք վերցնում ձեր վրա և այն ամենը, ինչ դրան հաջորդում է՝ և՛ շատ վատ, և՛ շատ լավ։

Իմ Անգլիայի, ինչպես նաև ակումբային կարիերան իմ առաջնահերթությունն է։ Ամեն ինչի մասին մտածում էի, երբ Պրեմիեր Լիգայի առաջին չորս տուրերում մեկնարկային կազմում չէի։ Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ։ Առաջին շաբաթները դժվար էին, քանի որ մենք շաբաթական մեկ հանդիպում էինք անցկացնում, իսկ մարզիչն ինձ չէր ընտրում: Բայց մենք դեռ շատ հանդիպումներ ունենք, և ես վստահ եմ, որ ես շատ կխաղամ»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: