ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է կիսապաշտպան Մարկո Վերատիի տեղափոխությունը կատարական «Ալ-Արաբի»։
«Բացառիկ ֆուտբոլիստ և լավ մարդ։ Մեծ հաճույք էր այս տարիների ընթացքում ձեր կողքին լինելը։ Ձեր ժամանակը այստեղ երբեք չի մոռացվի կամ անտեսվի: Իմ տեսած լավագույն ֆուտբոլիստներից մեկը: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ընկեր, ես քեզ շատ կկարոտեմ»,- գրել է Մբապպեն սոցցանցում։
Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականի հուլիսից։ Նա մասնակցել է 416 հանդիպման, դարձել 11 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։