«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա գանացուն հավակնում է «Յուվենտուսը», որը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Պոլ Պոգբային փոխարինող։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացու պայմանագիրը կարող է խզվել, եթե պարզվի, որ նա խախտել է հակադոպինգային կանոնները:
Անցած մրցաշրջանում Պարտին անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։