Ջամալ Մուսիալան՝ «Բավարիայի» 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

20-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալային «Բավարիայի» երկրպագուները ձայների 46%-ով ճանաչեցին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր քվեարկել են իմ օգտին որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ինձ համար մեծ պատիվ է լավագույնը ճանաչվել նման ուժեղ թիմում։

Հուսով եմ, որ կարող եմ շարունակել նույն ոգով և ուրախացնել ձեզ»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

2022/23 մրցաշրջանում Ջամալը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Այս արդյունքը թույլ է տվել ֆուտբոլիստին դառնալ մյունխենյան ակումբի լավագույն ռմբարկու և լավագույն ասիստենտ։