Նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ մարզիչ Գրեմ Սոնեսը համեմատություններ է անցկացրել անգլիացի կիսապաշտպաններ Ջեյմս Մեդիսոնի և Ջուդ Բելինգհեմի միջև:
«Ես Մեդիսոնի տաղանդի մեծ երկրպագու եմ: Կարծում եմ, որ նա և Բելինգհեմը պետք է միասին մեկնարկային կազմում լինեն Անգլիայում: Սա թիմ է, որը պետք է տիտղոսներ նվաճի:
Եթե համեմատեք Ջեյմսին ու Ջուդին վիճակագրության առումով, ապա Մեդիսոնը բոլոր հարձակողական ցուցանիշներով գերազանցում է Բելինգհեմին։ Նա շատ ավելի լավ է պահեր ստեղծում և գոլեր խփում»,- Goal.com-ին հայտնում է մարզիչը: