«Ուրարտուի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը նշել է, որ եթե կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը որոշի խաղալ Հայաստանի հավաքականում, ապա պետք է մտածի ոչ թե իր կարիերայի, այլ երկրի մասին։
«Սևիկյանը ճի՞շտ է վարվել՝ որոշելով խաղալ Հայաստանի հավաքականում։ Մեզ լավ ֆուտբոլիստներ են պետք, բայց ինձ համար, ինչպես նաև երկրպագուի համար կարևոր է, որ եթե ֆուտբոլիստը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում, նա դա արել է սրտով։ Նույն Յուրա Մովսիսյանը կարող էր հանդես գալ ԱՄՆ հավաքականում, բայց ընտրեց Հայաստանը։ Ես տարբերակ ունեի Հոլանդիայի հետ, բայց ես ինքս ցանկանում էի խաղալ Հայաստանի կազմում։ Հայաստանի կազմում խաղալու համար պետք է սրտով որոշել՝ մտածելով ոչ թե կարիերայի, այլ երկրի մասին։
Սպերցյանն ու Թիկնիզյանը պետք է գնան Եվրոպա։ Այո՛։ Որքան շատ ֆուտբոլիստներ ունենանք, որոնք լավ մակարդակով խաղում են Եվրոպայի մեծ ակումբներում, այնքան լավ կլինի մեր ֆուտբոլի աճը։ Ո՞ր առաջնությունները պետք է ընտրել: Ֆուտբոլիստներն իրենք պետք է որոշեն։ Կարծում եմ՝ նրանք կարող են խաղալ այնպիսի թիմերում, որտեղ ընդունված է լավ վարվել գնդակի հետ»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է 10 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։