«Միլանի» դարպասապահ Մայք Մանյան կարող է վերադառնալ ՊՍԺ։ Ինչպես հայտնել է ինսայդեր Ալեսանդրո Սկիավոնեն՝ փարիզցիները ակնկալում են իր սանին վերադարձնել հաջորդ ամառ։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան թիմի ղեկավարությունը դիտարկում է գործարքի բանաձևը, որով միլանյան ակումբ կվերադառնա դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։ Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է որոշակի գումար վճարել որպես հավելավճար։
Հիշեցնենք, որ Մանյան փարիզցիների կազմում հանդես է եկել 2009-ից 2015 թվականներին։ Դարպասապահը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։