«Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան, կարող է երկար ժամանակ բացակայել մարզման ժամանակ կոճի կապանների վնասվածքի պատճառով, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձաքննությունից հետո պարզվել է, որ 19-ամյա բելգիացին կարող է բաց թողնել առնվազն մեկուկես ամիս։
Հիշեցնենք, որ Լավիան «Չելսիին» միացավ «Սաութհեմփթոնից» 2023 թվականի օգոստոսին 62,1 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստը երբեք չի խաղացել լոնդոնյան թիմի կազմում պաշտոնական հանդիպումներում։