Յուրգեն Կլոպը հստակ որոշում է կայացրել Գերմանիայի հավաքականը հնարավոր գլխավորելու վերաբերյալ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի համաձայնի գլխավորել Գերմանիայի հավաքականը, եթե նման առաջարկ ստանա, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան (DFB) դիտարկում է 56-ամյա մասնագետի թեկնածությունը, սակայն անձամբ՝ Կլոպը, ամենայն հավանականությամբ, կմերժի հավանական առաջարկը, քանի որ նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտը «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանն է։