Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ պատրաստվում է լքել իր պաշտոնը։
46-ամյա ֆունկցիոները իր որոշման մասին խոսել է լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
«Իմ հրաժարականը. Այո, ես պատրաստվում եմ հեռանալ: Որովհետև ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը»,- ասել է Ռուբիալեսը։
Օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով Անգլիայի հավաքականին (1:0): Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է իսպանացի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։