Կառլոս Մարչենա․ «Ես վաղուց գիտեի Ռամոսի վերադառնալու ցանկության մասին»

«Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Կառլոս Մարչենան խոսել է անդալուզյան թիմ վերադարձած պաշտպան Սերխիո Ռամոսից սպասելիքների մասին։

«Սերխիոն գիտի ակումբը, քաղաքի բնավորությունը և երկրպագուները: Նա կօգնի երիտասարդներին, առաջատար կդառնա հանդերձարանում։ Ռամոսը շատ ավելին է բերելու, քան պարզապես ֆուտբոլային արդյունքներ։ Շատ առումներով նա լավանում է, Սերխիոն շատ օգտակար կլինի թիմին։

Ես վաղուց գիտեի նրա վերադառնալու ցանկության մասին, մեզ միշտ միավորել է այն վայրը, որտեղ մեծացել ենք։ Կարծում եմ, որ Սերխիոն երբեք չի կարող հստակ բացատրել, թե ինչու էին իր հարաբերությունները ակումբի հետ լարված: Բայց հիմա նա «Սևիլիայի» ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Նա մեծություն կհաղորդի թիմին»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Սեպտեմբերի 4-ին «Սևիլիան» հայտարարեց Ռամոսի վերադարձի մասին։ 37-ամյա իսպանացին իսպանական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ պայմանագիր կնքելով մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ 2022/23 մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 4,5 միլիոն եվրո։