Ջենարո Գատուզոն մոտ է ֆրանսիական ակումբը գլխավորելուն

«Վալենսիայի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից է, հայտնում է FootMercato-ն։

45-ամյա իտալացու թեկնածությունը «Լիոնի» սեփականատիրոջն առաջարկել է գործակալ Ժորժե Մենդեսը։ Անձամբ մասնագետը շահագրգռված է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

Գատուզոյի վերջին աշխատանքը եղել է «Վալենսիան», որը նա թողել է այս տարվա հունվարին։ Մինչ այս իտալացին մարզել է «Նապոլին», «Միլանը», «Պիզային», հունական ՕՖԻ-ն, «Պալերմոն» և «Սիոնը»։