Պոլ Պոգբան բացատրել է, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բացատրել է, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին։

«Ուզում եմ ստիպել, որ հետ վերցնեն իրենց ասածները։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ես թույլ չեմ: Նրանք կարող են վատ խոսել իմ մասին, բայց ես երբեք չեմ հանձնվի։ Ֆուտբոլը շատ գեղեցիկ սպորտ է, բայց դաժան։ Մարդիկ կարող են մոռանալ ձեզ: Դու կարող ես ինչ-որ հիանալի բան անել, բայց հաջորդ օրը դու ոչինչ չես»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը 2 խաղ է անցկացրել Ա Սերիայում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի կիսապաշտպանով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» և «Ալ-Իթթիհադը»։