Ռոմելու Լուկակուի գործակալ. «Ամառային տրանսֆերային պատուհանի սկզբում անհնար էր քննարկել վարձակալության հարցը»

«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալ Սեբաստիան Լեդուրը, խոսել է ֆուտբոլիստի նոր ակումբ տեղափոխության հետ կապված դժվարություններով։

«Ամառային տրանսֆերային պատուհանի սկզբում անհնար էր քննարկել վարձակալության հարցը։ Առաջին հերթին «Չելսիի» սեփականատերերը վերջնական լուծում էին փնտրում, ցանկանում էին վաճառել ֆուտբոլիստին։ Իսկ բանակցություններում իրական փոփոխություններ տեղի ունեցան այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի ակումբները մտան միջազգային շուկա։

Նրանք այնքան բարձր նշաձող են սահմանել եվրոպական ակումբներին և մասնավորապես «Չելսիին» առաջարկած գումարի առումով, որ եվրոպական մյուս թիմերի համար չափազանց դժվար է դարձել նրանց հետ համեմատելը: Մի կողմից ակումբը պատրաստ էր վաճառել խաղացողին, իսկ մյուս կողմից ցանկություն կար առավելագույն գումարը ստանալու, և, ակնհայտորեն, միայն սաուդցիներն էին ունակ վճարելու այն։ Իսկ Լուկակուն շատ հստակ մտադրություն ուներ մնալ Եվրոպայում ու մասնակցել եվրոպական մրցումներին»,- Լեդուրեի խոսքերն է մեջբերում RTL-ն։

30-ամյա բելգիացին «Ռոմա» է տեղափոխվել վարձավճարով մինչև 2024 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես էր գալիս «Ինտերում»: Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։