«Հայդուկի» պաշտպան Լուկա Վուշկովիչը մոտ է «Թոթենհեմ» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 16-ամյա խորվաթն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը լոնդոնցիների հետ։ Նա պատրաստվում է տեղափոխվել «Թոթենհեմ», չնայած եվրոպական այլ բարձրակարգ ակումբների հետաքրքրությանը:
Վուշկովիչն իր դեբյուտը «Հայդուկի» կազմում նշել է այս տարվա փետրվարին, երբ նոր էր դարձել 16 տարեկան։ Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։